04.12.2018 14:51

Անկարգություններ Փարիզում. ֆրանսիացիները ջարդուփշուր են անում մայրաքաղաքը

Անկարգություններ Փարիզում. ֆրանսիացիները ջարդուփշուր են անում մայրաքաղաքը

Երեք շաբաթ է՝ Ֆրանսիան ցնցումների մեջ է: «Դեղին բաճկոնների» շարժումը քաոս ու ավերածություններ է ցանել Փարիզի ամենակենտրոնում, այդ շարժմանն աջակցում է ֆրանսիացիների ավելի քան 70 %-ը:

 Ֆրանսիայի Total ընկերության տասնյակ լցակայաններում վառելանյութն սպառվել է, քանի որ «Դեղին բաճկոններ» ակցիայի մասնակիցները արգելափակել են նավթագազային կոնցեռնի 11 պահեստարաններ:

Վերջին տարում Ֆրանսիայում դիզելային վառելիքը թանկացել է 23 %-ով՝ մեկ լիտրը՝ մեկուկես եվրո:

Ցուցարարները երկրի նախագահ Էմանյուել Մակրոնին կոչ են անում հրաժարվել վառելիքի հարկը բարձրացնելուց կամ հրաժարական տալ: Երկուշաբթի ցուցարարներն ավերել են Փարիզի կենտրոնում՝ Հաղթական կամարում կազմակերպված ցուցադրությունը:

Բողոքի ցույցերն սկսել են վարորդները, որոնք ըստ կարգի, պետք է լույսն անդրադարձնող բաճկոնակներ ունենան և դրանք կրեն, երբ երբ վթարային կանգառ են կատարում և դուրս են գալիս ավտոմեքենայից:

Սրանք Ֆրանսիայում վերջին հիսուն տարում ամենալայնածավալ անկարգություններն են: Երկուշաբթի բողոքի ցույցերին միացել են շտապօգնության վարորդները, նրանք արգելափակել են խորհրդարանի առջև՝ Համաձայնության հրապարակը:

Le Parisien-ի հաղորդման համաձայն՝ կառավարությունը պատրաստ է զիջումների գնալ: Դեկտեմբերի 8-ին Փարիզում «Դեղին բաճկոնների» նոր ցույց է նախատեսված:

Փոխանցում է BBC-ն: