04.12.2018 15:19

Վրաստանի ընտրություններին միջամտելու կասկածանքով ձերբակալվել է վեց ուկրաինացի

Վրաստանի ընտրություններին միջամտելու կասկածանքով ձերբակալվել է վեց ուկրաինացի

Թբիլիսիում անցկացված հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել, ապա կալանքի են վերցվել Ուկրաինայի վեց քաղաքացիներ: Նրանք կասկածվում են Վրաստանի ներքաղաքական իրադարձություններին, մասնավորապես՝ օրերս կայացած նախագահական ընտրություններին միջամտելու մեջ:

Պաշտոնական տվյալներով՝ կասկածյալները սահմանը հատել են ընտրությունների նախօրեին: Խուզարկության ընթացքում նրանց համարներում հայտնաբերվել են ատրճանակներ և ինքնաշեն ավտոմատներ՝ զինամթերքով: Գործ է հարուցվել զենքի ապօրինի շրջանառության վերաբերյալ հոդվածով:

Ավելի վաղ լուր է տարածվել, որ ձերբակալվել է Գերագույն ռադայի պատգամավոր, կամավորների «Դոնբաս» գումարտակի նախկին հրամանատար Սեմյոն Սեմենչենկոն, սակայն վերջինս հերքել է այդ լուրը և կեղծ տեղեկություն է անվանել այն, թե ինքն իր մարտիկների հետ ժամանել է Վրաստան՝ աջակցելու այդ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին, որոնք բողոքի ցույցեր են անցկացնում՝ պահանջելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Ուկրաինայի նախագահի խորհրդական Յուրի Բիրյուկովը Սեմենչենկոյին մեղադրել է դիվանագիտական սկանդալ հրահրելու մեջ: Վրաստանում ձերբակալված ուկրաինացիներին նա անվանել է «զբոսաշրջիկներ» և ակնարկել, որ նրանց այցը ապօրինի նպատակներ է ունեցել:

Փոխանցում է euronews-ը: