05.12.2018 09:30

Երկրպագուն ձերբակալվել է խաղի ժամանակ Օբամեյանգի ուղղությամբ բանան նետելու համար

Երկրպագուն ձերբակալվել է խաղի ժամանակ Օբամեյանգի ուղղությամբ բանան նետելու համար

Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում նախօրեին «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում ընդունել էր «Տոտենհեմին»: Խաղն ավարտվել էր տանտերերի հաղթանակով` 4:2 հաշվով։

360tv.ru-ի հաղորդմամբ,  «Տոտենհեմի» երկրպագուն ձերբակալվել է այն բանի համար, որ «Արսենալի» հարձակվող սևամորթ Պյեր-Էմերիկ Օբամեյանգի ուղղությամբ բանան է նետել։ Բանանը նետել է այն  ժամանակ, երբ ֆուտբոլիստը տոնում էր իր 11 մետրանոց գոլը։

Անվտանգության ծառայությունն անհապաղ գտել է ենթադրյալ հանցագործին։ Այնուհետև ոստիկանները գնացել և ձերբակալել են նրան։ Անհայտ է՝ արդյոք դեպքը կապված է ռասիզմի հետ։
«Տոտենհեմի» ներկայացուցիչն ասել է, որ «նման արարքը բոլորովին անընդունելի է և այդ երկրպագուին կարգելեն այցելել խաղերին»։