05.12.2018 10:00

Ռոնալդուի քույրը՝ «Ոսկե գնդակ»-ի արդյունքների մասին

Ռոնալդուի քույրը՝ «Ոսկե գնդակ»-ի արդյունքների մասին

Էլմա Ավեյրուն, «Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի քույրը, խիստ քննադատել է «Ոսկե գնդակ» մրցանակի հեղինակությունը: 

Հիշեցնենք, որ նախօրեին այդ մրցանակին արժանացավ «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: 

«Ցավոք, մենք փտած աշխարհում ենք ապրում, որը գտնվում է մաֆիայի և դրամական պարկերի միջև:  

Շատ մարդիկ ցանկանում են արդարություն տեսնել: Աստծո ուժն ավելին է, քան այս փտածությունը: Աստված կարող է չշտապել, բայց նա երբեք չի մոռանում:  

Այն մարդիկ, ովքեր գլուխ են հանում ֆուտբոլից, նրանց ամեն ինչ պարզ է: Ինձ անհանգստացնում է ֆուտբոլի ապագան», - պորտուգալուհու խոսքերն է փոխանցում Football Italia-ն: