05.12.2018 10:24

«Արսենալ»-ը և «Տոտենհեմ»-ը կպայքարեն Ռաբիոյի տրանսֆերի համար

«Արսենալ»-ը և «Տոտենհեմ»-ը կպայքարեն Ռաբիոյի տրանսֆերի համար

«Արսենալ»-ը և «Տոտենհեմ»-ը հավակնում են պայմանագիր կնքել ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի հետ: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը: 

Ավելի վաղ ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ միայն «զինագործներ»-ն էին ցանկանում պայմանագիր կնքել, սակայն այժմ պայքարին է միացել լոնդոնյան մեկ այլ ակումբ՝ «Տոտենհեմ»-ը:  

23-ամյա խաղացողի համաձայնագրի ժամկետը փարիզյան ակումբի հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանից հետո: