05.12.2018 11:00

Պերես. «Ռեալ»-ի և «Ոսկե գնդակ»-ի միջև ամուր կապ է ստեղծվել

Պերես. «Ռեալ»-ի և «Ոսկե գնդակ»-ի միջև ամուր կապ է ստեղծվել

«Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսն ուրախ է, որ «Ոսկե գնդակ»-ը բաժին է հասել «սերուցքայիններ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչին:

«Շատ գոհ և երջանիկ եմ, որ մրցանակը հենց Մոդրիչն է ստացել: Սա հիանալի տարի էր Լուկայի համար: Նա շատ տիտղոսներ էր նվաճել և լիովին արժանի էր այս մրցանակին: Տպավորություն է, որ «Ռեալ»-ի և «Ոսկե գնդակ»-ի միջև ամուր կապ է ստեղծվել: Հուսով եմ՝ այդպես դեռ երկար տարիներ կշարունակվի»,- Պերեսի խոսքերն է մեջբերում A Bola-ն:

Հիշեցնենք, որ խորվաթ ֆուտբոլիստն այս տարի հաղթել է Չեմպիոնների Լիգայում, իսկ Խորվաթիայի հավաքականի կազմում արծաթե մեդալ է նվաճել Մունդիալ-2018-ում: