05.12.2018 12:00

«Լոկոմոտիվի» 18-ամյա ֆուտբոլիստը մահացել է ցրտահարվելու հետեւանքով

«Լոկոմոտիվի» 18-ամյա ֆուտբոլիստը մահացել է ցրտահարվելու հետեւանքով

Մոսկվայի «Լոկոմոտիվի» երիտասարդական թիմի ֆուտբոլիստ Ալեքսեյ Լոմակինին մահացած են գտել գետի ափին:

«Интерфакс»-ի համաձայն՝ 18-ամյա ֆուտբոլիստը մահացել է ցրտահարվելու հետեւանքով:

Ալեքսեյ Լոմակինը «Լոկոմոտիվի» սան է: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել էր Ռուսաստանի երիտասարդական առաջնության 3 հանդիպման: