05.12.2018 12:30

Իտալիայի նախորդ առաջնության լավագույն մարզիչը, ֆուտբոլիստը եւ խորհրդանշական հավաքականը

Իտալիայի նախորդ առաջնության լավագույն մարզիչը, ֆուտբոլիստը եւ խորհրդանշական հավաքականը

Թուրինի «Յուվենտուսը» գլխավորող Մասիմիլիանո Ալեգրին ճանաչվել է Իտալիայի նախորդ առաջնության լավագույն մարզիչ, հայտնում է Football Italia-ն:

PFA Awards մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Միլանում: Մրցաշրջանի լավագույն թիմ է ճանաչվել «Յուվենտուսը», որը նախորդ մրցաշրջանում պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը: Քվեարկությանը մասնակցել են ֆուտբոլիստները:

Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ինտերի» արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին: Վերջին 7 տարում առաջին անգամ այս մրցանակին չի արժանանում «Յուվենտուսի» խաղացող: 2011-ին մրցանակը բաժին էր հասել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին, որը խաղում էր «Միլանում»: 

Ներկայացվել է նաեւ Իտալիայի նախորդ առաջնության խորհրդանշական հավաքականը, որն ունի հետեւյալ տեսքը.

Ալիսոն Բեքեր («Ռոմա» - «Լիվերպուլ»), Ժոաու Կանսելու («Ինտեր»), Ջորջո Կյելինի («Յուվենտուս»), Կալիդու Կուլիբալի («Նապոլի»), Ալեքս Սանդրո («Յուվենտուս»), Ռաջա Նայնգոլան («Ռոմա»), Միրալեմ Պյանիչ («Յուվենտուս»), Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ («Լացիո»), Պաուլո Դիբալա («Յուվենտուս»), Մաուրո Իկարդի («Ինտեր»), Չիրո Իմոբիլե («Լացիո»):