05.12.2018 13:00

Պոլ Պոգբան պատասխանել է Ժոզե Մոուրինյոյի քննադատությանը

Պոլ Պոգբան պատասխանել է Ժոզե Մոուրինյոյի քննադատությանը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան պատասխանել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի քննադատությանը: Նրա խոսքով ակումբում անհաջող հանդես գալու գլխավոր պատճառը անհարեժշտ խաղամակարդակ ունեցող ֆուտբոլիստների բացակայությունն է:

Ինչպես հաղորդում է The Times-ը՝ Պոգբան պատասխանել է մարզչին՝ նշելով, որ թիմում մարդ չկա, ում նա կարող է գնդակ փոխանցել, քանի որ մարզչի ընտրած մարտավարությունը թույլ չի տալիս խաղընկերներին ազատ շարժվել իր շուրջ:

Հիշեցնենք, որ Ժոզե Մուրինյոն «Սաութհեմփթոնի» հետ ոչ-ոքիից հետո նշել էր, որ նման արդյունքը պայմանավորված է կիսապաշտպանության գծում իր թիմի վատ խաղով և «վիրուս» էր անվանել Պոլ Պոգբային, ով չի խաղում, չի հարգում խաղընկերներիդ ու երկրպագուներին, և  «վնասում է» իր շուրջը եղած լավ և ազնիվ մարդկանց մտածելակերպը», – Մոուրինյոյի խոսքերն է հաղորդում  Daily Record-ը: