Մոդրիչը «Ոսկե գնդակի» վատագույն ցուցանիշն ունեցող դափնեկիրն է

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը կարողացավ վերջ դնել Մեսսի-Ռոնալդու գերիշխանությանը՝ տիրելով 2018 թվականի «Ոսկե գնդակին»: Սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ նա դափնեկիրների շրջանում վատագույն ցուցանիշն ունի:
2018 թվականին Լուկա Մոդրիչը Խորվաթիայի հավաքականի և «Ռեալի» կազմում միասին վերցրած խփել է 3 գնդակ: Ինչպես հաղորդում է Opta-ն, պատվավոր մրցանակի դափնեկիրներից ավելի քիչ գոլ խփել է միայն ԽՍՀՄ հավաքականի և «Դինամոյի» լեգենդար դարպասապահ Լև Յաշինը:
Լուկա Մոդրիչից ավելին խփել է անգամ 2006 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Ֆաբիո Կանավարոն՝ աչքի ընկնելով այդ տարի 4 անգամ: