04.12.2018 19:17

Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին. ՀԺ

Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին. ՀԺ

Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ հեռացել է խորհդրակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու:

«Հայկական Ժամանակ»-ի փոխանցմամբ, լրագրողների հետ զրուցում Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասել է, որ դատարանը որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ին:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը արդեն 5-րդ օրն է քննում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը:

Ալումյանն այսօր հայտարարել է նաեւ, որ իրենք չեն բացառում, որ դատավորը դեկտեմբերի 7-ին հրապարակի նաեւ այնպիսի վճիռ, որը կառնչվի Քոչարյանի անձեռնմխելիության հարցը ՍԴ-ում վիճարկելուն: