05.12.2018 10:40

Ութամյա բլոգերը YouTube-ում 22 մլն դոլար է աշխատել

Ութամյա բլոգերը YouTube-ում 22 մլն դոլար է աշխատել

Ամերիկացի ութամյա տղան, որ խաղալիքների տարբեր կերպարներ է ներկայացնում  YouTube-ի իր էջում, դարձել է վիդեոհանրության ամենաբարձր վարձատրվող բլոգերը՝ անցյալ տարվա ընթացքում վաստակելով 22 մլն դոլար:

Forbes-ի գնահատականով՝ Ռայանը և նրա Ryan ToysReview ալիքը 500 հազար դոլարով առաջ են անցել YouTube-ի նախկին առաջատար Ջեյք Փոլից: Վարկանիշի երրորդ տեղում Dude Perfect ալիքն է, որը մեկ տարում վաստակել է 20 մլն դոլար:

Այն բանից հետո, երբ Ռայանի ծնողները 2015 թ. մարտին գրանցեցին ալիքը, նրա տեսագրությունները դիտվել են գրեթե 26 մլրդ անգամ, ալիքը 17,3 մլն բաժանորդ ունի:

Փոխանցում է BBC-ն: