05.12.2018 12:56

Իտալիայում ձերբակալվել է «Կոզա նոստրա» մաֆիայի հավանական պարագլուխը

Իտալիայում ձերբակալվել է «Կոզա նոստրա» մաֆիայի հավանական պարագլուխը

Իտալիայի ոստիկանությունը երեքշաբթի Պալերմոյում կազմակերպված ռեյդի ընթացքում ձերբակալել է սիցիլական «Կոզա նոստրա» մաֆիայի 45 անդամների, այդ թվում՝ նրա հավանական պարագլխին՝ 80 ամյա ոսկերիչ Սետտիմո Մինեոյին:

Իտալական ԶԼՄ-ները նրան անվանում են  «Կոզա նոստրայի» նախկին պարագլուխ, 2017 թ. նոյեմբերին բանտում մահացած Սալվատորե Ռիինիի ժառանգորդը: Հաղորդվում է, որ մայիսին Մինեոն «Կոզա նոստրայի» առաջնորդների հանդիպման ժամանակ ընտրվել է մաֆիայի «կնքահայր»:

Ձերբակալվածները մեղադրվում են շորթումների, անպօրինաբար զենք կրելու, հրկիզումների և այլ հանցագործությունների մեջ:

Սիցիլական «Կոզա նոստրա» մաֆիան երկար դադարից հետո կարողացել է վերականգնել առաջնորդների իր վերնախավը, այսպես կոչված՝ «գմբեթը»: Այդ հանցախմբի առաջնորդների հանդիպումն առաջին անգամ տեղի է ունեցել 1993 թ.:

Փոխանցում է BBC-ն: