05.12.2018 13:43

«Վառելիքային բողոքի ցույցերից» հետո Ֆրանսիայում սառեցվել են բենզինի գները

«Վառելիքային բողոքի ցույցերից» հետո Ֆրանսիայում սառեցվել են բենզինի գները

Ֆրանսիայի կառավարությունը վեց ամսով սառեցնում է վառելիքի հարկերի աճը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը:

Կսառեցվեն նաև էլեկտրաէներգիայի և գազի գները, հաղորդել է France-Presse-ը:

Բենզինի և դիզելային վառելիքի գների սառեցումը արդեն երեք շաբաթ Ֆրանսիայում շարունակվող բողոքի ցույցերի մասնակիցների գլխավոր պահանջներից էր:

Ֆրանսիայում դիզելային վառելիքի գինը վերջին տարում բարձրացել է 20 %-ով՝ մինչև 2000-ական թթ. սկզբից ի վեր ռեկորդային 1,51 եվրո՝ մեկ լիտրի դիմաց:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը համոզված է, որ վառելիքի հարկերի բարձրացումն անխուսափելի է՝ էկոլոգիապես մաքուր վառելիքի ոլորտում աշխատանքները խրախուսելու և երկրի տնտեսության կախվածությունը նավթի գներից նվազեցնելու համար:

Փոխանցում է BBC-ն: