05.12.2018 14:32

ԱՄՆ սենատ. «Ջամալ Հաշոգիին հրամայել է սպանել թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանը»

ԱՄՆ սենատ. «Ջամալ Հաշոգիին հրամայել է սպանել թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանը»

Փակ ճեպազրույցից հետո, որը սենատում վարել է ԿՀՎ ղեկավար Ջինա Հեսփելը, ամերիկյան օրենսդիրները, մասնավորապես՝  Վերին պալատում Թենեսի նահանգը ներկայացնող հանրապետական սենատորներ Բոբ Քոքերը և Լինդսի Գրեմը, հայտարարել են, որ հիմա արդեն համոզված են, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանը կապ ունի լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության հետ:

«Ես այլևս ոչ մի կասկած չունեմ, որ թագաժառանգն է սպանության հրաման արձակել, հետևել է բուն սպանության գործողությանը, ամբողջովին տիրապետել է այն տեղեկությանը, թե դա ինչպես է տեղի ունեցել, և այդ ամենը նա ծրագրել է: Եթե նա կանգնի երդվյալ ատենակալների առջև, նրանք կես ժամում նրա մեղավորության վերաբերյալ վճիռ կարձակեն: Հաջորդ հարցն այն է, թե հիմա մենք ինչ ենք անելու»,- ասել է Բոբ Քոքերը:

Նույն եզրակացությանն է հանգել Քոքերի կուսակից սենատոր Ջոն Քենեդին: «Հաշոգիին մորթել են անասունի պես: Եվ մենք դրան պետք է առավելագույն խստությամբ արձագանքենք: Բայց ինչպե՞ս դա անել՝ Մերձավոր Արևելքը չպայթեցնելու համար: Դա դեռ պետք է որոշել»,- ասել է նա:

Մինչդեռ Թրամփը մի քանի օր առաջ ասել էր, որ ԿՀՎ պատրաստած զեկույցում հստակ եզրակացություններ չկան Ջամալ Հաշոգիի սպանությանը թագաժառանգի մասնակցության վերաբերյալ:

Փոխանցում է euronews-ը: