05.12.2018 15:15

Իսրայելը ոչնչացնում է «Հեզբոլլահի» թունելները Լիբանանի սահմանին

Իսրայելը ոչնչացնում է «Հեզբոլլահի» թունելները Լիբանանի սահմանին

Իսրայելի զինված ուժերը Լիբանանի սահմանին անցկացնում են «Հյուսիսային վահան» գործողությունը՝ ոչնչացնելով այն թունելների ցանցը, որոնցով Իսրայելի տարածք են թափանցում «Հեզբոլլահ» շարժման ռազմականացված թևի գրոհայինները:

«Հյուսիսային վահան» գործողությունը մեկնարկել է երեքշաբթի առավոտյան և տևելու է մի քանի օր:

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության ղեկավար, գեներալ Ռոնեն Մանելիսը տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ առայժմ զինվորականներն աշխատում են միայն սահմանի իսրայելական կողմում, սակայն թունելները կարող են ոչնչացվել նաև Լիբանանի տարածքում:

«Մենք բոլոր տարբերակներին պատրաստ ենք, սա ընդամենը գործողության առաջին օրն է: Պարտադիր չէ, որ թունելները ոչնչացվեն միայն մեր տարածքում»,- Մանելիսի խոսքն է մեջբերում Jerusalem Post կայքը:

Փոխանցում է BBC-ն: