06.12.2018 10:00

«Ռեալ»-ից հեռանալուց հետո Ռոնալդուն պատրաստ չէ վերադառնալու Իսպանիա

«Ռեալ»-ից հեռանալուց հետո Ռոնալդուն  պատրաստ չէ վերադառնալու Իսպանիա

«Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ներկա չի գտնվի Լիբերտադորեսի գավաթի եզրափակիչ հանդիպմանը, որը կայանալու է դեկտեմբերի 9-ին Մադրիդում: Այս մասին հաղորդում է Calciomercato.com-ը: 

Պորտուգալացուն այդ խաղին հրավիրել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան, սակայն «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկիրը որոշել է, որ «Ռեալ»-ից հեռանալուց հետո դեռ պատրաստ չէ վերադառնալ Իսպանիա: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բոկա Խունիորս»-ի և «Ռիվեր Փլեյթ»-ի միջև Իսպանիայի մայրաքաղաքում կայանալիք հանդիպմանը ներկա կգտնվեն Լիոնել Մեսսին և Ռոնալդուն: