06.12.2018 10:25

Պաշտոնական. «Ատլետիկ»-ը նոր գլխավոր մարզիչ ունի

Պաշտոնական. «Ատլետիկ»-ը նոր գլխավոր մարզիչ ունի

Բիլբաոյի «Ատլետիկ»-ը նոր գլխավոր մարզիչ ունի: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Աղբյուրի համաձայն, իսպանական ակումբն այսուհետ կգլխավորի Արից Սոլաբարիետան: 35-ամյա մասնագետն այս պաշտոնում փոխարինել է Էդուարդո Բերիցոյին, ով նախօրեին հեռացվել էր թիմից:

Նշենք, որ Լա Լիգայի 14 տուրից հետո բասկյան ակումբը 18-րդ հորիզոնականն է զբաղեցնում: