06.12.2018 11:00

Գրիզմանի մարզաշապիկը ռեկորդային գումարով է վաճառվել

Գրիզմանի մարզաշապիկը ռեկորդային գումարով է վաճառվել

Դեկտեմբերի 3-ին Palmira Business Club-ում տեղի ունեցել «Ֆուտբոլը կյանք է տալիս» բարեգործական աճուրդը: Այս մասին տեղեկացնում է Goal-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, աճուրդի ընթացքում վաճառվել են մի շարք մարզիկների անձնական իրեր, մարզաշապիկներ և սպորտային պարագաներ: Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտոււան Գրիզմանի՝ իր իսկ ստորագրությամբ մարզաշապիկը վաճառվել է 550 հազար ռուբլիով:

Հետաքրքրական է, որ «Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսիի մարզաշապիկը վաճառվել է 450.000, իսկ Կրիշտիանու Ռոնալդուինը՝ 250.000 ռուբլիով:

Նշենք, որ աճուրդի ընթացքում հավաքվել է մոտ 3.000.000 ռուբլի: