06.12.2018 11:28

«Բոկա Խունիորս»-ի ավտոբուսի հարձակման մեջ կասկածվողը ձերբակալվել է

«Բոկա Խունիորս»-ի ավտոբուսի հարձակման մեջ կասկածվողը ձերբակալվել է

Արգենտինայի ոստիկանությունը ձերբակալել է երկրպագուին, ով կասկածվում է «Բոկա Խունիորս»-ի ավտոբուսը հարձակման ենթարկելու մեջ: Այս մասին տեղեկացնում է Jornal Noticias-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, հետաքննությունը դեռևս շարունակվում է, և շուտով արդյունքների վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կլինի:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին «Ռիվեր Փլեյթ»-ի երկրպագուները հարձակվել էին մրցակից թիմի ավտոբուսի վրա, որի հետևանքով թիմի մի շարք ֆուտբոլիստներ բեկորային վնասվածքներ էին ստացել, իսկ հանդիպումը հետաձգվել էր:

Նշենք, որ Լիբերտադորեսի գավաթի եզրափակչի պատասխան հանդիպումը կկայանա Մադրիդում՝ դեկտեմբերի 9-ին: