06.12.2018 12:00

Կոստան մտադիր է կարիերան շարունակել Չինաստանում

Կոստան մտադիր է կարիերան շարունակել Չինաստանում

Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Դիեգո Կոստան ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ ակումբից: Այս մասին տեղեկացնում է Diario AS-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, բրազիլացի ֆուտբոլիստը դժգոհ է իր աշխատավարձի չափից և մտադիր է այլ ակումբ տեղափոխվել: 30-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Տյանցզին Ցուանցզյան»-ը: Հաղորդվում է, որ խաղացողը դեմ չէ չինական ակումբ տեղափոխությանը:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Կոստան մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: