06.12.2018 12:32

«Բարսելոնայի» կիսապաշտպանը վիրահատվել է եւ բաց կթողնի կես տարի

«Բարսելոնայի» կիսապաշտպանը վիրահատվել է եւ բաց կթողնի կես տարի

«Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարան վիրահատվել է եւ բաց կթողնի մետ կես տարի, հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:

Ռաֆինյան վնասվածքը ստացել էր Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի խաղում (1:1), որում փոխարինման էր դուրս եկել ընդմիջմանը: 25-ամյա բրազիլացու մոտ ախտորոշվել էր ծնկի խաչաձեւ կապանների պատռվածք:

Ռաֆինյան անցած մրցաշրջանի երկրորդ շրջանը վարձակալությամբ անցկացրել էր Միլանի «Ինտերում»: Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականը: