06.12.2018 13:00

Մոուրինյոն հույս ունի, որ «Ռեալը» կարող է փրկել իրեն

Մոուրինյոն հույս ունի, որ «Ռեալը» կարող է փրկել իրեն

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուինյոն հույս ունի, որ Մադրիդի «Ռեալը» կարող է փրկել իրեն անգլիական ակումբի մղձավանջից:

Ինչպես գրում է Evening Standard-ը՝ պորտուգալացի մասնագետը, որի ապագան կասկածի տակ է «Յունայթեդում», տեղյակ է, որ Ֆլորենտինո Պերեսը դեռևս հետաքրքրված է իր ծառայություններով և հույս ունի վերադառնալ «Ռեալ»: Թեև «Արքայական ակումբը»  2.5 տարվա պայմանագիր է կնքել Սանտիագո Սոլարիի հետ, բայց ոչ մի երաշխիք չկա, որ նա կմնա ակումբում մրցաշրջանի ավարտից հետո:

Ի սկզբանե պորտուգալացին ցանկություն էր հայտնել երկարաձգել պայմանագիրը մանկունիանցիների հետ, բայց հիասփաթվել էր ակումբի ղեկավարությունից, որը ձախողեց ամառային տրանսֆերային պատուհանը:

Ներկա պահին Մանչեսթերում Մոուրինյոյի գործերը այնքան էլ լավ չեն ընթանում, բայց Եվրոպայում նրա վարկանիշը շարունակում է բարձր մնալ: Թեև ակումբի գործադիր ղեկավար Էդ Վուդվորդը նշել էր, որ իրենք ամբողջությամբ աջակցում են մարզչին, բայց ճնշումը Մոուրինյոյի վրա չի դադարում: