05.12.2018 18:01

ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ սպառնալիքներին

ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ սպառնալիքներին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի առիթով ԱՄՆ սպառնալիքները, ասել է, որ ամերիկյան կողմի այդ հայտարարությունները «խելագարված բժշկի» հռետորաբանություն են հիշեցնում:

«Այդ ամենը՝ այդպիսի հայտարարությունները, իսկ այդպիսիք Վաշինգտոնից հաճախ են լսվում, հիշեցնում են խելագար բժշկի հռետորաբանություն: Նման վիրաբույժը չարիք է, հետևանքները՝ ցավ: Գործողություններ, որոնք միտված են իրավիճակի վատթարացմանը, այլ ոչ թե բարելավմանը: Դա սարսափ ֆիլմի սցենարի է նման, ես այդպես կբնութագրեի»,- ասել է Զախարովան:

ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան մի պաշտոնյա հայտարարել է, որ Ռուսաստանին սպասվում են ցավ ու հետևանքներ, եթե նա ազատ չարձակի ուկրաինացի նավաստիներին, որոնք ձերբակալվել են Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի ժամանակ:

Փոխանցում է ria.ru-ն: