06.12.2018 08:09

ԱՊԼ. «Արսենալ»-ն ոչ-ոքի խաղաց «Ման. Յունայթեդ»-ի հետ (տեսանյութ)

ԱՊԼ. «Արսենալ»-ն ոչ-ոքի խաղաց «Ման. Յունայթեդ»-ի հետ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 15-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն «Օլդ Տրաֆորդ»-ում ընդունել էր «Արսենալ»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի 2:2 հաշվով:

26-րդ րոպեին լոնդոնցիների հաշվի մեջ առաջ է մղել Մուստաֆին: 30-րդ րոպեին Մարսիալը խփել է պատասխան գնդակը: 68-րդ րոպեին Մխիթարյանի անմիջական օգնությամբ «զինագործներ»-ին հաշվի մեջ առաջ մղեց Լյակազետը: Ընդամենը 1 րոպե անց Կոլոինացի կոպիտ սխալից հետո «կարմիր սատանաներ»-ի կազմում գոլի հեղինակ դարձավ Լինգարդը և վերջիններիս փրկեց պարտությունից:

Նշենք, որ Մխիթարյանը խաղը սկսեց պահեստայինների նստարանից և միայն երկրորդ կեսի մեկնարկում դուրս եկավ խաղադաշտ: Մեր ֆուտբոլիստը ընդհանուր առմամբ մի քանի պահ ունեցավ աչքի ընգնելու: Խաղավերջում նույնիսկ գոլ խփեց, սակայն խաղից դուրս վիճակից:

Այսպիսով, «Արսենալ»-ը վաստակած 31 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղն, իսկ «ՄՅՈՒ»-ն 23 միավորով՝ 8-րդ տեղում: