06.12.2018 11:07

Եվրոպական կինոակադեմիան պատրաստվում է մրցանակաբաշխության

Եվրոպական կինոակադեմիան պատրաստվում է մրցանակաբաշխության

Լեհ և բրիտանացի կինոռեժիսոր Պավել Պավլիկովսկու «Սառը պատերազմ» կինոնկարը մրցանակի է հավակնում միանգամից հինգ անվանակարգերում՝ լավագույն՝ ֆիլմ, ռեժիսոր, սցենար, դերասանուհի և դերասան: Ֆիլմը պատմում է գլխավոր հերոսների կրքոտ սիրո մասին, որոնց ճանապարհին են կանգնում ժամանակը, քաղաքականությունը և ճակատագրի քմահաճույքները:

Մատեո Գարոնեի հեղինակած իտալա-ֆրանսիական դրամատիկ «Դոգմեն» ֆիլմն ընդգրկված է չորս անվանակարգերում: Կինոնակարը պատմում է շների խաղաղասեր վարսավիրի մասին, որը դիմակայում է իտալական փոքրիկ քաղաքում ահաբեկություն տարածող նախկին բռնցքամարտիկին: Ֆիլմում նկարահանված Մարչելո Ֆոնտեն հավակնում է «լավագույն դերասան» մրցանակին:

Չորս անվանակարգերում մրցանակի համար կպայքարի իրանական ծագում ունեցող շվեդ ռեժիսոր Ալի Աբբասի «Աշխարհների սահմանագծին» ֆիլմը, որը նկարահանված է ֆենտեզի ժանրում և արժանացել է քննադատների դրական գնահատականներին:

Իտալուհի Ալիչե Ռորվահերի «Երջանիկ Ղազարոս» ֆիլմը ներկայացված է չորս անվանակարգերում՝ լավագուն՝ ֆիլմ, ռեժիսոր, սցենար և դերասանուհի: Կինոժապավենն արդեն իսկ անվանել են մարդասիրական կինոյի հազվադեպ նմուշ, որը զուրկ է ամեն տեսակի քաղցրմեղցրությունից:

Բելգիացի ռեժիսոր Լուկաս Դոնտի «Աղջիկը» հավակնում է մրցանակի երեք անվանակարգերում: Սյուժեն ծավալվում է Լարա անունով աղջկա շուրջ, որի հետ բնությունը չար կատակ է խաղացել՝ նրա հոգին տեղադրելով տղայի մարմնում:

Եվրոպական կինոակադեմիայի մրցանակաբաշխությունը կկայանա դեկտեմբերի 15-ին Սևիլիայում:

Փոխանցում է euronews-ը: