06.12.2018 12:29

Թրամփին լիմուզին և ավտոշարասյուն է հարկավոր եղել230 մետր անցնելու համար

Թրամփին լիմուզին և ավտոշարասյուն է հարկավոր եղել230 մետր անցնելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին լիմուզին և 7 ավտոմեքենայից բաղկացած ավտոշարասյուն է հարկավոր եղել՝ 230 մետր տարածություն անցնելու և ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի ընտանիքի հետ հանդիպելու համար, գրել է Washington Post թերթը:

Թրամփը տիկնոջ՝ Մելանյայի հետ, երեքշաբթի  ամերիկյան կառավարության «Բլեր Հաուս» պետական պաշտոնական հյուրատուն է ժամանել 8 ավտոմեքենաներից բաղկացած շարասյունով և այնտեղ Բուշերի ընտանիքի հետ անցկացրել 23 րոպե: Հանդիպումից հետո նախագահական զույգը կրկին նստել է լիմուզինը՝ տուն վերադառնալու համար : Washington Post-ի տվյալներով՝ Թրամփի ավտոշարասյան պատճառով մի քանի փողոցներ են փակվել:

Թերթը նշում է, որ դա մի շարք հարցեր  և «ենթադրությունների մեծ չափաբաժին» է ծնել, թե ինչու նախագահը չի կարողացել կամ չի ցանկացել «ուղղակի քայլել փողոցով»: Նշվում է նաև, որ այդ օրը եղանակը ցուրտ ու մռայլ էր, սակայն անձրև չէր գալիս:

«Նախագահները, այդ թվում նաև վերջինը (Բարաք Օբաման), տեղ էին հասել ոտքով»,- Օբամայի վարչակազմում ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Էդվարդ Փրայսի խոսքն է մեջբերում թերթը:

Սպիտակ տան խորհրդականները հրաժարվել են այս հարցով մեկնաբանություն տալ:

Փոխանցում է ria.ru-ն: