06.12.2018 14:03

Ամերիկացի ուսուցչին պատժել են Սանտա-Կլաուսի գոյությունը հերքելու համար

Ամերիկացի ուսուցչին պատժել են Սանտա-Կլաուսի գոյությունը հերքելու համար

Նյու-Ջերսիի դպրոցներից մեկում դասավանդող ուսուցիչն ազատվել է աշխատանքից, հաղորդել է BBC-ն:

Ուսուցիչը, որի անունը և նույնիսկ սեռը չի նշվում, առաջին դասարանցիներին ասել է, թե Սանտա-Կլաուսը գոյություն չունի: Նա նաև հերքել է Ատամների փերիի, Զատկի ճագարների ու Ծննդյան  էլֆերի գոյությունը:

Տեղական իշխանությունները հայտարարել են, որ չափազանց մտահոգված են վեց-յոթ տարեկան երեխաների նկատմամբ ուսուցչի այդ վերաբերմունքից:

Փոխանցում է Interfax-ը: