06.12.2018 16:20

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կքննարկի Ուկրաինայի բանաձևը Ազովի ծովի մասին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կքննարկի Ուկրաինայի բանաձևը Ազովի ծովի մասին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 17-ին  կքննարկի Ուկրաինայի բանաձևի նախագիծը Ազովի ծովի ռազմականացման վերաբերյալ, տեղեկացրել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Ելչենկոն:

«Այժմ ունենք փոփոխված նախագիծ: Սա շատ կարևոր հարց է: Ինչպես գիտեք, այդ հարցը կքննարկվի Գլխավոր ասամբլեայում դեկտեմբերի 17-ին: Տվյալ պահին այն առավոտյան նիստի օրակարգում է»,- ասել է Ելչենկոն չորեքշաբթի ՄԱԿ-ում Սև և Ազովի ծովերում իրավիճակի վերաբերյալ ճեպազրույցում:

Փոխանցում է Interfax-ը: