06.12.2018 17:00

Փարիզում Հաղթական կամարը վնասելու համար մեղադրանք է ներկայացվել 13 ցուցարարի

Փարիզում Հաղթական կամարը վնասելու համար մեղադրանք է ներկայացվել 13 ցուցարարի

Փարիզում 13 ձերբակալված ցուցարարների մեղադրանք է ներկայացվել «դեղին բաճկոնների» կազմակերպած անկարգությունների ընթացքում Հաղթական կամարը վնասելու համար, հաղորդել են ֆրանսիական զանգվածային լրատվամիջոցները:

Երեք ձերբակալվածներ, որոնցից մեկն անչափահաս է, նախնական կալանքի մեկուսարաններում են և սպասում են դատավարության, մյուսներին իրավապահները բաց են թողել գրավի դիմաց: Մեղադրանքը ներկայացվել է «Մշակութային ժառանգության հուշարձանին վնաս հասցնելու» հոդվածով:

«Դեղին բաճկոնների» ներկայացուցիչները զանգվածային ցույցերի ընթացքում գրաֆիտիով վնասել են մի քանի ճարտարապետական հուշարձան, կոտրել են արձաններ, թալանել առանձին հուշարձանների մասեր: Վնասը գնահատվում է հարյուր հազարավոր եվրո: Հետաքննությունը շարունակում է վանդալիզմի մեղավորների որոնումները:

Փոխանցում է Interfax-ը: