06.12.2018 17:20

Հայտնաբերվել է ձյան տակ մնացած պայմանագրային զինծառայողի դին. Ա1+

Հայտնաբերվել է ձյան տակ մնացած պայմանագրային զինծառայողի դին. Ա1+

ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի տեղեկատվական բաժնի պետ գնդապետ Սամվել Ասատրյանը «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողին գտել են մահացած։

Մահացած զինծառայողը  1995 թվականին ծնված պայմանագրային սերժանտ Հայկ Սամվելի Քարամյանն է:

Հիշեցնենք, որ Սիսիանում 5 զինծառայողներ մնացել էին ձյան տակ: Նրանցից միայն մեկին չէին կարողանում գտնել։