07.12.2018 13:26

El Pais. Լիբերտադորեսի Գավաթի եզրափակիչ հանդիպումն ահռելի եկամուտ կբերի Մադրիդին

El Pais. Լիբերտադորեսի Գավաթի եզրափակիչ հանդիպումն ահռելի եկամուտ կբերի Մադրիդին

Լիբերտադորեսի Գավաթի եզրափակչի՝ «Բոկա Խունիորս» - «Ռիվեր Փլեյթ» հանդիպումն ահռելի եկամուտ կբերի Մադրիդին: Այս մասին տեղեկացնում է El Pais-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, Իսպանիայի մայրաքաղաքն այդ խաղից 42 միլիոն եվրո եկամուտ կունենա, որի մեծ մասն ակնկալվում է զբոսաշրջիկներից: Ինչ վերաբերում է մրցաշարի հեռուստադիտողների լսարանին, սպասվում է, որ այն կկազմի ավելի քան 200 միլիոն երկրպագու:

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 9-ին՝ Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում: