07.12.2018 13:00

Ինգուշեթիայի և Չեչնիայի միջև սահմանի վերաբերյալ պայմանագիրն օրինական է ճանաչվել

Ինգուշեթիայի և Չեչնիայի միջև սահմանի վերաբերյալ պայմանագիրն օրինական է ճանաչվել

Ռուսաստանի սահմանադրական դատարանը օրինական է ճանաչել վարչական սահմանի վերաբերյալ Ինգուշեթիայի և Չեչնիայի միջև կնքված պայմանագիրը:

Պայմանագրի ստորագրումից հետո Ինգուշեթիայում զանգվածային ցույցեր տեղի  ունեցան: Պայմանագրի օրինականությունը խնդրել էր ստուգել Ինգուշեթիայի ղեկավարը:

Ռուսաստանի ՍԴ նախագահ Վալերի Զորկինը հինգշաբթի հայտարարել է, որ սահմանի վերաբերյալ սեպտեմբերի 26-ին ստորագրված պայմանագիրը չի հակասում սահմանադրությանը, և տվյալ հարցով հանրաքվե անցկացնելու կարիք չկա:

Մեկնաբանելով ՍԴ որոշումը՝ Ինգուշեթիայի ղեկավար Յունուս-Բեկ Եվկուրովը նշել է, որ այն վերջակետ է դնում սահմանային հարցին: Իսկ Ռամզան Կադիրովը դատարանի որոշումն արդարացի է համարել: «Ես բոլորին, ում հետաքրքրում է Չեչնիայի սահմանամերձ տարածքը, հրավիրում եմ գալ, մենք վարձակալության կտանք, կվաճառենք: Թող ներդրումներ անեն, զարգացնեն»,- հայտարարել է Կադիրովը:

Փոխանցում է BBC-ն: