07.12.2018 13:52

ԱՄՆ պետքարտուղարությունը Ռուսաստանին կոչ է արել հրաժարվել 9M729 հրթիռից

ԱՄՆ պետքարտուղարությունը Ռուսաստանին կոչ է արել հրաժարվել 9M729 հրթիռից

Վաշինգտոնը Մոսկվային կոչ է արել հրաժարվել 9M729 (արևմտյան դասակարգմամբ՝ SSC-8) հրթիռից կամ մոդիֆիկացնել համակարգը, որպեսզի նրա բնութագիրը չխախտի Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման վերաբերյալ պայմանագրի դրույթները:

Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինության և միջազգային անվտանգության վերահսկողության հարցերով տեղակալ Անդրեա Թոմփսոնը:

Գերատեսչությունում պնդում են, որ 9M729 հրթիռը 500-ից մինչև 5500 կիլոմետր գործողության շառավիղ ունի, ինչն արգելված է պայմանագրով:

Թոմփսոնն ընդգծել է, որ Ռուսաստանը պետք է  փոփոխություններ կատարի, որոնք հնարավոր կլինի ստուգել:

Փոխանցում է ria.ru-ն: