07.12.2018 14:20

Կանադայում ձերբակալվել է չինացի միլիարդատիրոջ դուստրը

Կանադայում ձերբակալվել է չինացի միլիարդատիրոջ դուստրը

Huawei ընկերությունը հայտարարել է, որ իրեն հայտնի չի Huawei Technolgies-ի՝ Կանադայում ԱՄՆ-ի պահանջով ձերբակալված ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուի որևէ հակաօրինական գործունեության մասին,  ասվում է Weibo սոցցանցում ընկերության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Մեն Վանչժոուն Huawei ընկերության հիմնադիր Ժեն Չժենեյի դուստրն է, նա նաև ընկերության կառավարման փոխնախագահն է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նա դեկտեմբերի 1-ին ձերբակալվել է Կանադայի Վանկուվեր քաղաքում, և ԱՄՆ-ը պահանջում է նրա արտահանձնումը՝ Իրանի դեմ ամերիկյան առևտրային պատժամիջոցները խախտելու մեղադրանքով: Գրավի վերաբերյալ դատական նիստը նշանակված է այս ուրբաթ:

Կանադայում ՉԺՀ դեսպանատունը այս ձերբակալությունն անվանել է մարդու իրավունքների կոպիտ խախտում և դիմում է ներկայացրել ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ Կանադային:

Փոխանցում է ria.ru-ն: