07.12.2018 14:40

Նոր օրենք Կուբայում. գրաքննությո՞ւն, թե՞ պայքար հանուն բարոյականության

Նոր օրենք Կուբայում. գրաքննությո՞ւն, թե՞ պայքար հանուն բարոյականության

Կուբայում խիստ քննադատության է ենթարկվել նոր օրենքը, որը կառավարական տեսչություններին լիազորում է փակել ցանկացած ցուցահանդես կամ ներկայացում, որը «խարխլում է երկրի սոցիալիստական հեղափոխական արժեքները»:

Հուլիսին հրապարակված  օրենքը, որը հայտնի է որպես  «դեկրետ 349», այսպես կոչված՝ «հսկիչ տեսուչներին» թույլ է տալիս ստուգել մշակութային միջոցառումները՝ սկսած գեղանկարչության ցուցահանդեսներից մինչև համերգներ, և անհապաղ փակել դրանք, եթե դրանցում «նկատեն» երկրի արժեքները վտանգող որևէ բան: Ընդ որում՝ նրանք իրավունք ունեն նաև բռնագրավելու ցանկացած ռեստորանի կամ սրճարանի բիզնեսի արտոնագիրը, որտեղ տեղի է ունեցել անցանկալի միջոցառումը:

Հասարակական զայրույթի ալիքը մեղմելու համար իշխանությունները փորձել են պարզաբանել օրենքի էությունը: «Դեկրետը կկիրառվի միայն կոնկրետ դեպքերում, երբ խախտումներն ակնհայտ են. դա վերաբերում է անպարկեշտ բառապաշարին, սեքսիզմի դրսևորումներին, ուժի անհամաչափ կիրառմանը և այլն»,- պարզաբանել է Կուբայի մշակույթի փոխնախարարը:

Թեպետ իշխանությունները փորձել են մեղմել հասարակության զայրույթը, «Ազատության կղզու» մշակույթի գործիչները, միևնույն է, օրենքը ֆաշիստական են համարում:

Փոխանցում է euronews-ը: