07.12.2018 15:07

Ելիսեյան պալատում սկսել են պետական հեղաշրջման վտանգ տեսնել

Ելիսեյան պալատում սկսել են պետական հեղաշրջման վտանգ տեսնել

Ելիսեյան պալատում և Ֆրանսիայի կառավարությունում աճում է անհանգստությունը, թե ցուցարարները կարող են զենք վերցնել և պետական հեղաշրջման փորձ անել, հաղորդել է BFM TV հետուստաալիքը:

Ֆրանսիայի իշխանությունների մտավախությունները կապված են, մասնավորապես, «դեղին բաճկոնների»՝ շաբաթ օրը նախատեսված ակցիայի հետ. «բաճկոնները» խոստացել են շարժվել դեպի Ելիսեյան պալատ:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի վարչակազմը չի թաքցնում անհանգստությունը, թե ցուցարարները կարող են ուժի դիմել և պուտչի փորձ անել:

Figaro թերթի տվյալներով՝ հատուկ ծառայությունները պետության ղեկավարի աշխատակազմին նախազգուշացրել են «ցուցարարների կոչերի մասին՝ սպանել և զենք վերցնել, հարված հասցնել խորհրդարանականներին, կառավարությանը, գործադիր իշխանությանը և իրավապահներին»:

«Դեղին բաճկոնները» արդեն մի քանի շաբաթ բողոքում են ընդդեմ բենզինի գների բարձրացման: Սակայն շատ դիտորդներ նշում են, որ Ֆրանսիայում լայնածավալ ցույցերը, ընդհանուր առմամբ՝ կառավարության աշխատանքից դժգոհ լինելու ցուցիչն են:

Փոխանցում է Interfax-ը: