07.12.2018 15:58

ՌԴ դեսպանի սպանության գործով դատավարությունը կսկսվի հունվարի 8-ին

ՌԴ դեսպանի սպանության գործով դատավարությունը կսկսվի հունվարի 8-ին

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով դատական առաջին նիստը նախատեսված է Անկարայում 2019 թ. հունվարի 8-ին, հաղորդել է Anadolu գործակալությունը:

Թուրքական դատախազությունը Ռուսաստանի դեսպանի սպանության գործը դատարանին է հանձնել նոյեմբերի 23-ին:

Կառլովի վրա հարձակումը տեղի էր ունեցել 2016 թ. դեկտեմբերի 19-ին, երբ նա ելույթ էր ունենում լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ: Դեսպանը մահացել էր ստացած հրազենային վնասվածքներից: Դեսպանի վրա կրակողը սպանվել էր ոստիկանական գործողության արդյունքում:

Հետաքննության շրջանակներում ձերբակալվել է մի քանի մարդ:

Փոխանցում է Interfax-ը: