08.12.2018 09:00

Տևես. Լիբերտադորեսի գավաթի եզրափակիչը Մադրիդում անցկացնելը խայտառակություն է

Տևես. Լիբերտադորեսի գավաթի եզրափակիչը Մադրիդում անցկացնելը խայտառակություն է

 «Բոկա Խունիորսի հարձակվող Կառլոս Տևեսը Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Ռիվեր Փլեյթի» հետ հանդիպման անցկացման վայրը Հարավային Ամերիկայից Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտ տեղափոխելու վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել.

«Տարօրինակ կլինի Մադրիդում խաղալ, բայց մենք պետք է փորձենք հնարավորինս կենտրոնացված լինել:

Կարծում եմ, որ հանդիպման վայրի տեղափոխությունը խայտառակություն է ոչ միայն երկրպագուների տեսանկյունից, այլև ֆուտբոլիստների:

Շատ երկրպագուների համար երազանք էր նման հանդիպմանը ներկա լինելը: Սա անչափ կարևոր խաղ է: Այո, խաղը կայանալու է Եվրոպայում, սակայն այն շարունակում է մնալ Լիբերտադորեսի գավաթի եզրափակիչը»,- Տևեսի խոսքը մեջբերել է BBC Sport-ը:

Հիշեցնենք, որ «Ռիվեր Փլեյթ»-«Բոկա Խունիորս» հանդիպումը պետք է կայանար նոյեմբերի 24-ին, սակայն հետաձգվեց «Ռիվերի» երկրպագուների՝ «Բոկա Խունիորսի» ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի վրա հարձակում գործելու արդյունքում: