08.12.2018 12:30

DIRECTVSports. «Բարսելոնա»-ի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Չինաստան

DIRECTVSports. «Բարսելոնա»-ի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Չինաստան

«Գուանգչժոու Էվերգրանդ»-ը մտադիր է գնել «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Մալկոմի տրանսֆերը: Այս մասին տեղեկացնում է DIRECTVSports-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, չինական ակումբի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կանավարոն անձամբ հետաքրքրված է 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով  և մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նրան թիմ հրավիրել: Հավանական տրանսֆերի ֆինանսական կողմի մասին ոչինչ չի հրապարակվում:

Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստն այս ամռանն է «Բորդո»-ից տեղափոխվել կատալոնական ակումբ: