08.12.2018 13:00

«Արսենալ»-ի մի շարք աստղեր խրախճանք են կազմակերպել գիշերային ակումբում(տեսանյութ)

«Արսենալ»-ի մի շարք աստղեր խրախճանք են կազմակերպել գիշերային ակումբում(տեսանյութ)

«Արսենալ»-ի մի շարք ֆուտբոլիստներ, որոնց թվում են Հենրիխ Մխիթարյանը, Մեսուտ Օզիլը, Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, Ալեքսանդր Լակազետն ու Մատեո Գենդուզին, օգոստոսին տեղի ունեցած «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղից առաջ խրախճանք են կազմակերպել Լոնդոնի գիշերային ակումբներից մեկում: Այս մասին տեղեկացնում է The Sun-ը:

Պարբերականն էքսկլյուզիվ կադրեր է հրապարակել, որոնցից պարզ է դառնում, որ ֆուտբոլիստներն ազոտային օքսիդ են օգտագործել: Դրանից հետո խաղացողներից մի քանիսի ինքնազգացողությունը վատացել է: Օզիլը գրեթե կորցրել է գիտակցությունը, իսկ Լակազետի գլուխը սկսել է պտտվել: 

Նշենք, որ մեր ընտրանու ավագը ևս ներկա է գտնվել երեկույթին, սակայն, ամենայն հավանականությամբ, ազոտային օքսիդ չի օգտագործել:

Հավելենք, որ խրախճանքին մասնակցել է նաև 70 աղջիկ: Ընդհանուր առմամբ ծախսվել է մոտ 30000 եվրո:

«Արսենալ»-ն արձագանքել է այս մասին պատմող տեսանյութին, որը համացանցում լայն տարածում է գտել:  

«Զինագործներ»-ի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Մեսուտ Օզիլը, Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, Ալեքսանդր Լյակազետը ու Մատեո Գենդուզին մրցաշրջանից առաջ զվարճացել էին ՝ օգտագործելով ծիծաղաբեր գազ և ալկոհոլ: 

«Խաղացողների հետ զրույց կանցկացվի: Նրանց կհիշեցվեն որպես ակումբի ներկայացուցիչներ իրենց պարտականությունների և պատասխանատվության մասին», - գրված է լոնդոնյան ակումբի հայտարարությունում: