08.12.2018 13:42

Ո՞ր ֆուտբոլային ակումբին է երկրպագում Նուրմագոմեդովը

Ո՞ր ֆուտբոլային ակումբին է երկրպագում Նուրմագոմեդովը

UFC-ի թեթև քաշային կարգի աշխարհի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը պատմել է, որ մենամարտից հետո չի շփվել Կոնոր ՄաքԳրեգորի հետ, ինչպես նաև խոսել է այն երկրպագուների մասին, որոնք ցավում էին իռլանդացու համար:

«Երկխոսություն չենք ունեցել: Մենամարտից հետո չենք տեսնվել և դրա կարիքը բացարձակ չեմ տեսնում:

Սա սպորտ է, և յուրաքանչյուրը իրավունք ունի երկրպագի նրան, ում ցանկանում է: Օրինակ՝ ես երկրպագում եմ «Ռեալ»-ին, սակայն մեծ թիվ են կազմում այն մարդիկ, ովքեր «Բարսելոնա»-ի ֆանատներ են:

Դա անհատի ցանկություն է, և պարտադրանք չպետք է լինի: 2008 թվականից «Ռեալ»-ի երկպրագու եմ. դիտում եմ բոլոր հանդիպումները»,- ռուս մարզիկի խոսքերը փոխանցում է mmaboxing-ը:

Հիշեցնենք, որ UFC 229 մրցաշարում Նուրմագոմեդովը հաղթել էր ՄաքԳրեգորին՝ պահպանելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: