08.12.2018 15:57

«Չելսի»-«Մանչեսթր Սիթի». Խաղից առաջ

«Չելսի»-«Մանչեսթր Սիթի». Խաղից առաջ

Դեկտեմբերի 8, մեկնարկը՝ 21:30, Լոնդոն, «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտ

Մրցավար՝ Մայքլ Օլիվեր 

Անգլիայի պրեմիեր լիգայի  հերթական տուրի կենտրոնական հանդիպումը «Չելսի»-ի և «Մանչեսթր Սիթի»-ի միջև է: Այս հանդիպմանը   «Չելսի»-ն մոտենում է ոչ այնքան բարձր տրամադրությամբ: Մոուրիցիո Սարիի  սաներն ընթացիկ առաջնության 13-րդ տուրում առաջին անգամ ԱՊԼ շրջանակում պարտություն կրեցին: Դրանից հետո երկրորդ պարտությունն իրեն երկար սպասեցնել չտվեց. «կապույտները» անսպասելիորեն  պարտվեցին «Վուլվերհեմփթոնին»: Անզեն աչքով էլ կարելի է տեսնել «ազնվականների»՝ պաշտպանությունում ունեցած խնդիրները: Մասնավորապես՝ ասվածը վերաբերվում է Մարկո Ալոնսոյին, որը ցուցադրում է ծայրահեղ չմտածված ֆուտբոլ և իր տարածքը ամբողջովին բաց է թողնում՝ պարբերաբար հիշեցնելով Բրանիսլավ Իվանովիչի՝ «Չելսիում» անցկացրած նախավերջին խաղաշրջանը, միայն հակառակ եզրում:  Մտահոգիչ է նաև Դավիթ Լուիսի խաղը. բրազիլացին հուսալի չէ և հաճախ է սխալվում: Իհարկե, «Չելսի»-ն կարողանում է վերահսկել գնդակը, սակայն դա անում է առանց սրացումների: Հենց այս հանգամանքն է գլխացավանք դարձել Սարիի համար:

«Անցած տուրում «Վուլվերհեմփթոնից» կրած պարտությունից հետո Մաուրիցիո Սարին հայտարարել էր, որ իրենք պայքարում են առաջին քառյակում տեղ զբաղեցնելու համար և որ «Սիթին» դուրս է մրցակցությունից: Բայց վստահաբար կարելի է ասել, որ Սարին դեռ մտածում է չեմպիոնության մասին: «Չելսին» ներկա պահին զիջում է առաջատարին տասը միավորով, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում. մրցաշրջանը նոր է մեկնարկել և դեռ շատ երկար ճանապարհ կա անցնելու: Իսկ Սարին այդպիսի հայտարարություն էր արել, որպեսզի հանի ավելորդ ճնշումը: Շատ խոսակցություններ եղան, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Չելսին» նոր հարձակվող է փնտրելու, բայց դա խիստ կասկածելի է. չէ՞ որ նրանք Մորատա և Ժիրու ունեն:

Ինչ վերաբերվում է  «Մանչեսթր Սիթի»-ին, ապա այստեղ ամեն ինչ կարգին է: Պաշտպանության մասին Գվարդիոլայի սաները կարող են անգամ չմտածել. չէ՞ խաղաժամանակի մեծ մասը նրանք հարձակվում են և ամեն անգամ զարմացնում արդյունավետությամբ: Անցած տուրում «Սիթին» այնքան էլ վստահ տեսք չուներ հյուրընկալվելիս, բայց ի վերջո երեք միավոր վաստակեց «Ուոթֆորդի» հետ խաղում: Դա է հենց նրանց պրոֆեսիոնալիզմը: Անպայման չէ ամեն խաղում 5-6 գոլ խփել, կարևորը նման խաղերում հաղթանակի բանալին գտնելն է: Այնուհանդերձ, առաջիկա տուրում շատ դժվարին հանդիպում է սպասում, հնարավոր է «Չելսին»  կարողանա միավորներ ձեռք բերել: Իսկ հյուրերը կարող են հաղթել 1:0 կամ 2:1 հաշվով,  նրանք ավելի հզոր հարձակման գիծ ունեն: Սանեն վերջին հանդիպումներում հիանալի տպավորություն է թողնում, շատ արագ է, տեխնիկապես լավ պատրաստված, դիմացկուն է, խփում է գոլեր, կատարում գոլային փոխանցումներ: Մրցաշրջանի մեկնարկում Գվարդիոլան միշտ չէ որ վստահում էր նրան, բայց հենց դա է Պեպի հզորությունը, նա լավ հոգեբան է և կարողանում է յուրաքանչյուրին բացատրել, թե ով ինչու է հայտնվում մեկնարկային կազմում կամ մնում պահեստայինների նստարանին:

Հետաքրքրական փաստեր

  • 13 արտագնա խաղերից 13-ում «Մանչեսթր Սիթին» հաղթանակ է տոնել:
  • «Չելսին» մնացել է անպարտելի ԱՊԼ 11 տնային հանդիպումներում:
  • «Մանչեսթր Սիթին» «Չելսիի» հետ բոլոր մրցաշարերում  անցկացրած վերջին 3 հանդիպումներոււմ գրանցել է 0 արդյունք:
  • «Մանչեսթ Սիթին» ԱՊԼ վերջին 5 հանդիպումներում նվազագույնը 5 գոլ է խփել: