09.12.2018 09:00

Marca․ Լունինը կդառնա «Ռեալի» երկրորդ դարպասապահը

Marca․ Լունինը կդառնա «Ռեալի» երկրորդ դարպասապահը

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը, որն այժմ վարձավճարով հանդես է գալիս իսպանական «Լեգանեսի» կազմում, վարձակալման ժամկետն ավարտվելուց հետո կվերադառնա «Ռեալ» և կմնա թիմում որպես երկրորդ դարպասապահ։

Այդ մասին հաղորդում է Marca-ն։

Կեյլոր Նավասն ամենայն հավանականությամբ կլքի Մադրիդի «Ռեալը»։ Կոստա Ռիկացի դարպասապահը դժգոհ է ակումբում իր կարգավիճակից և հեռանալու ցանկություն ունի։