09.12.2018 09:31

Միքայել Միքայելյանը հերթական մեդալն է նվաճել դահուկավազքի միջազգային մրցաշարում

Միքայել Միքայելյանը հերթական մեդալն է նվաճել դահուկավազքի միջազգային մրցաշարում

Դահուկավազքի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Միքայել Միքայելյանը Ֆինլանդիայի Իմատրա քաղաքում մասնակցել է միջազգային մրցաշարի։ Միքայելյանը մինչև 20 տարեկանների մրցապայքարում զբաղեցրել  է 3-րդ հորիզոնականը՝ 10 կմ դասական ոճի մրցատարածությունն անցնելով 27 րոպե 32 վայրկյանում։

Օրեր առաջ Միքայել Միքայելյանը 15 կմ ազատ ոճի մրցատարածությունում գրավել էր 1-ին հորիզոնականը՝ վաստակելով 70,94 վարկանիշային միավոր (Միքայելի կարիերայի դեռևս լավագույն վարկանիշային միավորն է):