09.12.2018 12:00

L'Equipe. ՊՍԺ-ն մրցաշրջանի ավարտին ստիպված կլինի բաժանվել Մբապե-Նեյմար զույգից մեկից

L'Equipe. ՊՍԺ-ն մրցաշրջանի ավարտին ստիպված կլինի բաժանվել Մբապե-Նեյմար զույգից մեկից

Ինչպես հայտնում է L'Equipe-ը՝ ՊՍԺ-ի ղեկավարությունը որոշում է կայացրել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո վաճառել իր աստղային ֆուտբոլիստներից մեկի տրանսֆերը: 

Դա կապված է ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու հետ: 

Փարիզյան ակումբը լքելու գլխավոր թեկնածուներն են կամ Կիլիան Մբապեն կամ Նեյմարը:  

Սակայն ֆրանսիացիները համաձայն չեն ՈւԵՖԱ-ի հայտարարության հետ, որը նրանք անմիտ և սխալ են համարում և որը միայն վնասում է ակումբի իմիջը: