09.12.2018 13:00

Marca. «Ոսկե գնդակ»-ի քվեարկությանը կեղծ լրագրող է մասնակցել

Marca. «Ոսկե գնդակ»-ի քվեարկությանը կեղծ լրագրող է մասնակցել

«Ոսկե գնդակ-2018»-ի քվեարկության ժամանակ արտառոց դեպք է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, ոմն մեկը, ով ներկայացել է որպես Աբդու Բոյին, կարողացել է մասնակցել քվեարկությանը՝ հայտնելով, թե ներկայացնում է albaladcomores.com լրատվամիջոցը: Հետագայում պարզվել է, որ տվյալ լրատվամիջոցը երբևէ չի ունեցել այդ անուն-ազգանունով աշխատակից:

Նշենք, որ կեղծ լրագրողը հետևալ կերպ է քվեարկել՝ Մբապե, Մոդրիչ, Ռոնալդու, Ազար, Սալահ: