08.12.2018 21:00

ԱՊԼ. «Արսենալ»-ը մեծ դժվարությամբ հաղթեց «Հադերսֆիլդ»-ին, Մխիթարյանը փոխարինման մտավ (տեսանյութ)

ԱՊԼ. «Արսենալ»-ը մեծ դժվարությամբ հաղթեց «Հադերսֆիլդ»-ին, Մխիթարյանը փոխարինման մտավ (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում «Արսենալ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Հադերսֆիլդ»-ին: «Զինագործներ»-ը մեծ դժվարությամբ հաղթանակ տոնեցին մրցակցի նկատմամբ:

Հանդիպման միակ գոլը 83-րդ րոպեին հեղինակեց Լուկաս Տորեյրան՝ հաղթանակ պարգևելով իր թիմին:

Նշենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման մտավ երկրորդ խաղակեսի սկզբում, սակայն չկարողացավ ոչնչով աչքի ընկնել:

Հավելենք, որ այս տուրից հետո լոնդոնյան ակումբը 34 միավոր վաստակեց և ներկա պահին զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:

«Արսենալ» - «Հադերսֆիլդ»՝ 1:0
1:0՝ Տորեյրա (83')