09.12.2018 08:23

Լա Լիգա. «Բարսելոնա»-ն ջախջախեց «Էսպանյոլ»-ին (տեսանյութ)

Լա Լիգա. «Բարսելոնա»-ն ջախջախեց «Էսպանյոլ»-ին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում կայացավ կատալոնական դերբին: «Էսպանյոլ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Բարսելոնա»-ին: 

Հյուրերը խոշոր հաշվով հաղթանակ տոնեցին՝ 4 անպատասխան գոլ ուղարկելով մրցակցի դարպասը: «Կապտանռնագույններ»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ թիմի ավագ Լիոնել Մեսսին, մեկական անգամ էլ աչքի ընկան Լուիս Սուարեսը և Ուսման Դեմբելեն: 

Այս հաղթանակից հետո «Բարսելոնա»-ն 31 միավոր վաստակեց և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Էսպանյոլ»-ը 21 միավորով 9-րդն է:

«Էսպանյոլ» - «Բարսելոնա»՝ 0:4
0:1՝ Մեսսի (17'), 0:2՝ Դեմբելե (26'), 0:3՝ Սուարես (45'), 0:4՝ Մեսսի (65')