09.12.2018 10:00

2010 տեղամաս. Հեռարձակում 1500-ից. Արտահերթ ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է

2010 տեղամաս. Հեռարձակում 1500-ից. Արտահերթ ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է

Առավոտյան ժամը 08:00-ից Հայաստանում մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը:

Այս ընտրություններում` թվով 2 010 ընտրական տեղամասերից ուղիղ հեռարձակում կապահովվի 1 500-ից:

Ըստ պաշտոնական տվյալների՝ ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2միլիոն 573 հազար 779 քաղաքացի:

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: